400 համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 50 տոկոսը
Հայաստանի 400 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին, որոնց մասնակցել է ընտրողների ավելի քան 50 տոկոսը:
Սահմանադրության փոփոխություններից հետո Գյումրիում և Վանաձորում առաջին անգամ ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցնում: Ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ երկու քաղաքներում էլ հաղթել է ՀՀԿ-ն կամ ՀՀԿ-ին սատարած ուժը:
Ոստիկանությունն ընտրությունների ընթացքում ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստում է 113 նյութ, անհետևանք է թողել 4-ը: